Գորիս-Տաթև ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ։ Քաղաքացիները մեծ ավտոբուսներով շարունակում են արհեստական խցանում ստեղծել՝ փակելով երկրի հարավ տանող դարպասները։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը միանշանակ ճիշտ է համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում նման վերաբերմունքի արժանացավ և այդպես էլ չկարողացավ այցելել մարզի մի շարք քաղաքներ ու ստիպված էր ճանապարհի կեսից հետ դառնալ:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պաշտոնապես արձագանքել է շրջանառվող ապատեղեկատվությանը, թե իբր մարզի որոշ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին՝ տեղեկացրին Տավուշի մարզպետարանից։
Միքայել Մինասյանն այսօր հրապարակված Requiem 4 տեսաշարի ընթացքում խոսեց ժողովրդի մասին՝ նախ անդրադառնալով երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցին։
Սիսիանի եկեղեցու քահանա Տեր Պարգևը, որ այսօր հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել և նրան դուրս էր հրավիրել եկեղեցուց, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ նրանից, որ եկեղեցի են գնացել Փաշինյանի կողմնակիցները և փորձել են իրեն դուրս հրավիրել եկեղեցուց, քահանան տեղյակ չէ՝ խուզարկել են իր տունը:
Իշխանությունների բողոքների արդյունքում Facebook-ը 24 ժամով արգելափակել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի Facebook-յան էջն ու հեռացրել Տեր Պարգևին աջակցող վերջին գրառումը՝ NEWS.am-ին տեղեկացրեց Միքայել Մինասյանը։
Նոյեմբերի 26-ին «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին ծավալուն հաղորդում։
Համապետական սգո այս օրերին մինչև գետին խոնարհվելով մեր քաջարի մարտիկների սխրագործությունների, զոհվածների հիշատակի առջև, անհայտ կորածների ճակատագրով խիստ մտահոգ, սակայն լավատեսորեն սպասելով նրանցից յուրաքանչյուրին, շուտափույթ վերադարձ ցանկանալով գերիներին՝
մեր ժողովրդի ուշադրությանն եմ հրավիրում երկու կարևոր հանգամանք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որ աշխատանքային օրը պետք է անցկացներ Սյունիքի մարզում, այցելեր Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի, հանդիպեր սյունեցիներին, եղավ միայն Սիսիանում։
«Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ. դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման»,- ասում է Ադրբեջան արհեստական կազմավորման ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն...